Մեր արժեքները

Հիմնադրման առաջին իսկ պահից Ընկերությունը որդեգրել է կայուն արժեքներ: Մեր արժեքները բնորոշում են մեր ով լինելը և ուղղորդում են մեր ամենօրյա գործողություններն ու վարքագիծը: Դրանք ազդում են մեր գործելաոճի և ծառայությունների մատուցման մակարդակի վրա: Մեր արժեքները մանրամասն զետեղված են նաև «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի վարվեցողության կանոնագրքում:

Գերազանցություն

Մենք մատուցում ենք այն, ինչ խոստանում ենք՝ ստեղծելով հավելյալ արժեք՝ ակնկալվածից էլ ավելի: Մենք հասնում ենք գերազանցության՝ նորարարական գաղափարների շարունակական կրթման և ճկունության շնորհիվ:

Անկախություն

Մենք միշտ անկախ ենք մեր մտածելակերպով և աուդիտորի ու խորհրդատուի պարտականությունը կատարելիս մենք միշտ գործում ենք անկախ :

Ազնվություն

Մեր աշխատանքը կատարելիս և մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելիս մենք արդար ենք և ուղղամիտ:

Թիմային ոգի

Լավագույն լուծումները ստեղծվում են հաճախորդների և թիմի հետ միասին աշխատելով: Մեր թիմի անդամները կիսում են միմյանց հետ իրենց փորձառությունը՝ ստեղծելով ուժեղ և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ: