AN Audit-ը, որը 20 տարի շարունակ հանդիսանում է վստահելի և առաջատար գործընկեր ֆինանսական ծառայությունների ոլորտում, դառնում է Nexia միջազգային աուդիտորական-խորհրդատվական ցանցի լիիրավ անդամ՝ այսուհետ գործելով որպես Nexia Armenia:
Երկու տասնամյակի ընթացքում AN Audit-ը Հայաստանում տրամադրել է բարձրակարգ հաշվապահական, աուդիտորական, հարկային և ֆինանսական խորհրդատվության ծառայություններ՝ բարձր պահելով իր հեղինակությունը որպես հուսալի և կայուն գործընկեր: Nexia համաշխարհային ցանցին միանալով՝ ընկերությունը ձեռք է բերում հնարավորություն առաջարկելու լայնածավալ և ինտեգրված ծառայություններ, ներառյալ՝ տրանսֆերային գնագոյացում, բիզնեսի գնահատում, կառավարման համակարգերի ներդրում և կայուն զարգացման հաշվետվությունների պատրաստում՝ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան:
Այս կարևորագույն քայլը ոչ միայն ընդգծում է ընկերության անցյալի ձեռքբերումները, այլև բացում է նոր հնարավորություններ՝ տեղական և միջազգային շուկաներում արդյունավետ գործելու համար:
Nexia Armenia շարունակելու է իր հավատարմությունը համաշխարհային չափանիշներին, միաժամանակ պահպանելով իր տեղական փորձառությունն ու պատասխանատվությունը գործընկերների և հաճախորդների հանդեպ։