ՖՀՄՍ
ՖՀՄՍ
ՖՀՄՍ
Այս բաժնում տեղադրված են ՖՀՄՍ-ների և Հայեցակարգային հիմունքների պաշտոնական հայերեն թարգմանությունները: Ամենավերջին թարգմանությունը, որն ընդգրկում է 2018 հունվարի 1-ի դրությամբ հրապարակված ՖՀՄՍ-ները, կատարվել է 2019-ին և պաշտոնապես հրապարակվել է ՀՀ Կառավարության 19.12.2019 թ. No 1848-Ն որոշմամբ:
ՖՀՄՍ-ները ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի` ՀՀՄՍԽ-ի (International Accounting Standards Board - IASB) կողմից հրապարակված ստանդարտները և դրանց մեկնաբանությունները: Դրանք են`
ա) ՖՀՄՍ-ները` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRSs – International Financial Reporting Standards),
բ) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (IASs – International Accounting Standards), որոնք սկզբնապես ընդունված են եղել ՀՀՄՍԽ-ի իրավանախորդի` մինչև 2000թ. գործած և այնուհետև վերակազմակերպման ենթարկված Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեի կողմից,
գ) ՖՀՄՍՄԿ-ի` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների մեկնաբանությունների կոմիտեի կողմից ընդունված և ՀՀՄՍԽ-ի կողմից հաստատված մեկնաբանությունները (International Financial Reporting Interpretation Committee’s interpretations), և
դ) ՄՄԿ-ի մեկնաբանությունները, որոնք ընդունվել են մինչև 2000թ. գործած Մեկնաբանությունների մշտական կոմիտեի (Standing Interpretation Committee) կողմից: