Անետա Սարխոշյան
Անետա Սարխոշյանը 2019թ. մայիսից աշխատանքային պրակտիկա է անցել «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ում, իսկ արդեն մեկ ամիս անց հիմնական աշխատանքի ընդունվել նույն ընկերության հաշվապահական ծառայությունների բաժնում՝ որպես հաշվապահ-օգնական:
2015թ. Անետան ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ և 2019թ. ավարտել է այն` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։ 2021թ. Անետան նույն համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում՝ հաշվապահություն և աուդիտ մասնագիտացմամբ: