Կարինե Ավետիսյան
Կարինեն «Էյ-ԷՆ աուդիտ» ՓԲԸ թիմին է միացել 2023թ․ օգոստոսից՝ որպես ֆինանսական կազմակերպությունների մենեջեր: Նախքան «Էյ-ԷՆ Աուդիտ» ՓԲԸ–ին միանալը, Կարինեն կուտակել է զգալի մասնագիտական փորձ (ավելի քան 15 տարի) ինչպես ֆինանսական կազմակերպություններում (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ), այնպես էլ պետական և մասնավոր խորհրդատվական կազմակերպություններում։
Կարինեն 2006թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական համալսարանը` ստանալով մենեջերի որակավորում «Պետական և մունիցիպալ կառավարում» մասնագիտացմամբ:
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ է և ունի փորձագետ հաշվապահի որակավորում: Կարինեն նաև ՀՀ ԿԲ-ի ստացել է բանկի և ապահովագրական ընկերության գլխավոր հաշվապահի որակավորման վկայականներ։