Մարիամ Սիմոնյան

Մարիամ Սիմոնյանը միացել է «Նեքսիա Արմենիա» ՓԲԸ թիմին 2022թ. ապրիլին՝ որպես հաշվապահ։ Մինչ այդ նա ունեցել է շուրջ յոթ տարվա մասնագիտական փորձառություն՝ աշխատելով տարբեր կազմակերպություններում Հայաստանում և Ռուսաստանում։
Մարիամը 2013թ. ավարտել է Մոսկվայի «Տուրիզմի և սերվիսի Ռուսաստանի պետական համալսարանը»՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան։
2022 թվականից հանդիսանում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրի մասնակից և հաջողությամբ հանձնել է «ՀՀ հարկային օրենսդրություն», «Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար» և «Իրավագիտության հիմունքներ» առարկաների քննությունները։