Հովհաննես Ղուլիջանյան

Հովհաննես Ղուլիջանյանը 2022թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պրակտիկա է անցել «Նեքսիա Արմենիա»-ում, իսկ 2023թ. հունվարից միացել է ընկերության թիմին՝ ֆինանսական և ներդրումային ոլորտների կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ տրամադրող բաժնում։
Մինչև «Նեքսիա Արմենիա»-ին միանալը մասնագիտական փորձ է ձեռք բերել «Ասեդլ» ՍՊԸ ֆինանսական բաժնում։
2020թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, 2024թ. ավարտել այն՝ ստանալով բակալավրի աստիճան։ Ներկայումս շարունակում է ուսումը նույն համալսարանի մագիստրատուրայում՝ «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» մասնագիտացմամբ։
2023 թվականից մասնակցում է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորման ծրագրերին և հաջողությամբ հանձնել է «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում» առարկայի քննությունը։