Առողջապահություն և դեղագործություն

Առողջապահության ոլորտում գործող հաստատություններին ֆինանսական ծառայությունների մատուցումը նպատակաուղղված է հաշվետվողականության և ֆինանսական կայունության բարձրացմանը՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունն այս ոլորտում:

Առողջապահության համակարգն այսօր բնորոշվում է անկախ, ինքնաֆինանսավորվող (խառը ֆինանսավորվող) առողջապահական հաստատություններով, որոնք տրամադրում են ծառայություններ ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ պետական պատվերի շրջանակում:

Այսօր Հայաստանում գործում է 129 առողջապահական հաստատություն և դեղերի ներմուծմամբ ու արտադրությամբ զբաղվող շուրջ 40 ընկերություն:

Դեղագործության ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսական աճի ռազմավարական ոլորտներից մեկը՝ շնորհիվ արտահանման ծավալների մեծացման իր պոտենցիալի և ներդրումային գրավչության: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի դեղագործական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է՝ 2004 թ. 1 միլիոն ԱՄՆ դոլարից 2014 թ.-ին հասնելով 12 միլիոն ԱՄՆ դոլարի:

Դեղագործական ոլորտի արտադրանքի կեսից ավելին արտահանվում է, և ոլորտի շարունակական աճը ապահովվում է՝ ի հաշիվ եկամուտների աճի, պետական քաղաքականության և միջազգային ստանդարտների ներդրման:

Մեր հմուտ թիմն ունի բազմամյա փորձ այս ոլորտում, որտեղ մեր հաճախորդների պորտֆելը ներառում է Հայաստանի նշանակալի հիվանդանոցներ ու բժշկական կենտրոններ: Մասնավորապես, մենք մասնագիտական ծառայություններ ենք մատուցել հետևյալ սեկտորի բժշկական հաստատություններին՝ օգնելով խրթին հաշվապահական ու հարկային հարցերում.

  • Ծննդօգնություն
  • Արյունաբանություն
  • Սրտաբանություն
  • Բժշկական այլ ծառայություններ
  • Դեղագործություն

Մենք կարող ենք օգնել Ձեզ հետևյալ հարցերում.

  • Աուդիտ
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
  • Հարկերի պլանավորում
  • Ինքնարժեքի համակարգի ներդրում
  • Հաշվապահական հաշվառման վարում
  • Խորհրդատվություն
  • Աշխատավարձի համակարգի հաշվառում և կադրերի վարում
  • Հարկային խորհրդատվության տրամադրում

Հաճախորդներ

«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ

«Լիկվոր» ՓԲԸ

«Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ