Ֆինանսական ծառայություններ և կապիտալի շուկա

Հայաստանի ֆինասնական համակարգը բավականին նեղ է, որտեղ հիմնականում գերակայում են բանկերը: Ֆինանսական ոլորտի ակտիվների 92%-ը պատկանում է թվով 21 առևտրային բանկերի: Ոչ բանկային սեկտորը դեռ շարունակում է գտնվել զարգացման փուլում: Վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը հանդիսանում է վարկերի տրամադրումը: Ի տարբերություն բանկերի՝ օրենքով վարկային կազմակերպություններին չի թույլատրվում ֆինանսական շուկայում իրականացնել այն ֆինանսական գործառույթները, որոնք կապված են ավանդների ընդունման և բանկային հաշիվների բացման ու վարման հետ: Ներկայումս Հայաստանում գործում են 35 վարկային կազմակերպություններ: Ճիշտ է, բանկերը կազմում են Հայաստանի ֆինանսական համակարգի հենասյունը, սակայն շուկայում կան նաև այլ մասնակիցներ, ինչպիսիք են՝ ներդրումային ֆոնդերը, ներդրումային ընկերությունները, ապահովագրակաև ընկերությունները և վենչուրային ընկերությունները: Մենք հպարտ ենք հայտարարելու, որ մեր ընկերությունը նմանատիպ կազմակերպություններում հաշվառման համակարգերի ներդրման նախաձեռնողներից է: Մենք այն եզակի մասնագիտական ընկերություններից մեկն ենք Հայասատանում, որն առաջինն է սկսել զբաղվել կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ընկերությունների հաշվառմամբ, հասկացել բիզնեսի յուրահատկությունները, գնահատել ռիսկերը և ներդրել համապատասխան հաշվապահական ու ներքին վերահսկողության համակարգեր:

Հաճախորդներ

«ՖԻՆՔԱ» Բարեգործական Հիմնադրամ

«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ

«Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ ՓԲԸ

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ

«Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ

«Թել-Սել» ՓԲԸ

«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ

«Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ

«Փրայմ Կապիտալ» ներդրումային ՍՊԸ

«ՓՁԱՖ ԿԱՌԱՎԱՐԻՉ» ՍՊԸ հայաստանյան ներկայացուցչություն

«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ ՓԲԸ