Էներգետիկա, կոմունալ ծառայություններ և հանքարդյունաբերություն

Իրավիճակի նկարագրություն

Էներգետիկան Հայաստանի ամենաօպերատիվ և ծախսային տեսանկյունից ամենաարդյունավետ սեկտորներից մեկն է: Հայաստանը կարողանում է ամբողջությամբ բավարարել էներգիայի ներքին պահանջարկը: Քանի որ Հայաստանը չունի վառելիքի սեփական ռեսուրսներ, մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի սեփական աղբյուրների ստեղծմանը, ինչպիսիք են՝ ջրի, քամու և արևային էներգիան:

Եթե Դուք գործունեություն եք իրականացնում էներգետիկայի ոլորտում կամ նախատեսում եք ներդրում կատարել այս ոլորտում, ապա շատ կարևոր է համագործակցել այնպիսի խորհրդատուների հետ, որոնք տվյալ ճյուղում ունեն հսկայական փորձառություն և հասկանում են ոլորտի ֆինանսական և հարկային ռիսկերը: Մասնավորապես, մենք փորձառություն ունենք էներգետիկայի ոլորտի գործունեության հետևյալ տեսակներում հաշվապահական, հարկային, աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ.

  • Էլեկտրաէներգիայի բաշխում
  • Էլեկտրաէներգիայի արտադրություն
  • Գազի բաշխում
  • ԱԷԿ-ի շահագործում
  • ՀԷԿ-երի շահագործում
  • ՋԷԿ-երի շահագործում
  • Էներգետիկայի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացում
  • Գազասպասարկման ծառայությունների իրականացում
  • Էներգետիկ սարքավորումների կարգաբերում

Հանքարդյունաբերությունը, լինելով ՀՀ արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում ինչպես ոլորտի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացման գործում` 2014 թ. սկզբին կազմելով ՀՆԱ-ի մոտ 2.5%-ը:

ՀՀ ընդերքի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օգտակար հանածոների ավելի քան 480 հանքավայր։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ երկաթի հանքաքարի արդյունաբերական պաշարները գնահատվում են մոտ մի քանի հարյուր միլիոն տոննա, պղնձի, կապարի և ցինկի պաշարները միասին`մի քանի միլիոն տոննա, մոլիբդենինը`մի քանի հարյուր հազար տոննա, ոսկունն ու արծաթինը միասին`մի քանի հազար տոննա:

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնելու համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Օգտակար հանածոների պաշարների գործակալությունը հատկացնում է լինցեզիայի հետևյալ հիմնական տեսակները՝ ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիա, հանքարդյունահանման լիցենզիա, ընդերքօգտագործման իրավունք:

Հարկային և հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները

«Օգտակար հանածոների հետախուզում և գնահատում» ՖՀՄՍ6 ստանդարտը կոնկրետ վերաբերում է օգտակար հանածոների հետախուզմանը և գնահատմանը: Այն չի շոշափում հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեության այլ ասպեկտները (օրինակ՝ մինչ հանքարդյունահանման լիցենզիայի ստացումը իրականացված գործունեությունը): Արդյունահանված օգտակար հանածոները սկզբնապես չափվում են սկզբնական արժեքով: Հետագա չափման ժամանակ կազմակերպությունը կարող է ընտրել կամ սկզբնական արժեքի կամ վերագնահատման մոդելը՝ հիմնվելով  «Հիմնական միջոցներ» ՀՀՄՍ16 կամ «Ոչ նյութական ակտիվներ» ՀՀՄՍ38 ստանդարտների վրա:

ՖՀՄՄԿ Մեկնաբանություն 20 «Մակաբացման ծախսումները բաց հանքի արտադրական փուլում» վերաբերում է արտադրական փուլում բաց հանքում առաջացած թափոնների հեռացման ծախսումներին:

Հանքարդյունաբերական կազմակերպությունները վճարում են շահութահարկ և ռոյալթի: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ շահութաբերության նորման 25%-ը գերազանցելու դեպքում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունները պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1%-ի չափով ռոյալթի` շահույթի 25%-ը գերազանցող յուրաքանչյուր 0.8%-ի համար։ Տվյալ պարագայում գործարարներն ընդգծում են այն հանգամանքը, որ շահույթի աճին ոչ համամասնորեն մեծանում է հարկային բեռը:

Ինչպես կարող է «Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն օգտակար լինել Ձեզ

Մեր ընկերության ողջ պատմության ընթացքում էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտի մեր հաճախորդների բազմությունը կազմել է շուրջ 20 ընկերություն, որոնք ներառում են Հայաստանի էներգետիկ ոլորտի «հսկաներին»:

Եվ մենք կարող ենք մատուցել Ձեզ հետևյալ ծառայությունները.

  • Ներքին և արտաքին աուդիտ
  • Հաշվապահական ծառայությունների մատուցում
  • Հարկային արտոնություններից օգտվելու և հարկային օպտիմալացման վերաբերյալ խորհրդատվություն
  • Աշխատանքային օրենսդրության կիրառման վերաբերյալ խորհրդատվություն
  • «Օգտակար հանածոների հետախուզում և գնահատում» ՖՀՄՍ6-ի կիրառման վերաբերյալ խորհրդատվություն
  • Ներքին վերահսկողության համակարգերի ներդրում
  • Գործունեության համալիր ուսումնասիրություն

Հաճախորդներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ

"ՀայՌուսգազարդ" ՓԲԸ

«Որոտանի ՀԷԿ» ՓԲԸ

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ

«Հայատոմ» ՓԲԸ

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

«Հիդրոկորպորացիա» ՓԲԸ

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

«Գեգամետ Պլյուս» ՓԲԸ

«Արմենիակ» ՍՊԸ

«Նյոլիթա» ՍՊԸ

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ

«Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ՓԲԸ

«Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ

«Ջերմուկի Հիդրոտեխ» ՍՊԸ

«Կոմպոզիտ Մետալ» ՓԲԸ