Գյուղատնտեսություն և գյուղմթերքի վերամշակում

ՀՀ-ում գյուղատնտեսությունը հսկայական ներդրում ունի տնտեսության մեջ և գյուղական համայնքների տնտեսական գործունեության հիմնական աղբյուրն է: Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան մեկ երրոդը զբաղված է հենց այս ոլորտում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականին ՀՆԱ-ի 3.4% աճն առավելապես պայմանավորված է եղել գյուղատնտեսության աճով, որը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 19.5%-ը:

Հայաստանի բնակլիմայական պայմանները շատ նպաստավոր են գյուղատնտեսական արտադրանքի մշակմամբ զբաղվող ընկերությունների համար, որոնք առավելապես մասնագիտացած են գինեգործության, բանջարաբուծության և մրգերի աճեցման, ինչպես նաև կաթնամթերքի, մսամթերքի և թռչնամթերքի արտադրության ոլորտներում:

2015 թվականի հունիս ամսվա դրությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվում է 88 ընկերություն, որոնցում ընդգրկված աշխատակիցների միջին ցուցակային թվաքանակը կազմում է 2,540 մարդ: Առևտրային ընկերություններն ապահովվում են գյուղատնտեսական արտադրանքի մոտ 3%-ը, իսկ մնացած մասն արտադրվում է տնային տնտեսությունների կողմից:

«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաճախորդները գյուղատնտեսության ոլորտում զբաղվում են և´ կենդանական, և´ բուսական արտադրանքի արտադրությամբ: Մեր թիմն առաջարկում է բազմապրոֆիլ ծառայություններ իր հաճախորդներին, այդ թվում՝ աուդիտ, հաշվապահական հաշվառում, աշխատավարձի հաշվառում և հարկային ծառայությունների մատուցում:

Հաճախորդներ

«Թամարա ֆրութ» ՓԲԸ

«Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ

«Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ

«ՍԱՄԿՈՆ» ՍՊԸ

«ԿԼՈՒԲ ՊՈԳՐԵԲ ՆՈՅԱ» ՍՊԸ

«ՎՍ և Անի Յարդ ՍԱ» ՓԲԸ

«ՆՈՐԿԱ ԹՐԵՅԴԻՆԳ ՔԱՄՓԸՆԻ» ՍՊԸ

«ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամ

«Էկո Ֆրեշ» ՍՊԸ