Կրթական համակարգում մեր բազմամյա փորձից մենք շատ բան ենք սովորել և կարողանում ենք մեր հաճախորդներին օգնել յուրաքանչյուր հարցում՝ սկսած աուդիտից, հաշվապահական ծառայություններից մինչև ներքին վերահսկողության համակարգի ներդրում և կորպորատիվ կառավարման հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: Մենք կարող ենք Ձեզ օգնել նաև հարկային ռիսկերի գնահատման և հարկային ծախսերի օպտիմալացման հարցերում:
Հայաստանում գործում է 16 պետական և 41 ոչ պետական ԲՈՒՀ: Անկախ այն հանգամանքից, թե որ ոլորտում է գործում Ձեր ուսումնական հաստատությունը, մենք կարող ենք Ձեզ օգտակար լինել պետական և ոչ պետական պատվերների առանձնացված հաշվառման համակարգի, հասույթի ամբողջականությունը երաշխավորող ներքին վերահսկողության համակարգի, ինչպես նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքի բոլոր հարցերի շուրջ (երկարացված ամենամյա արձակուրդ, ժամավարձի, գործավարձի սահմանում և այլն):