Մենք գիտակցում ենք, որ ՀՀ արտադրողները բախվում են մի շարք խնդիրների հետ, որոնց թվին են դասվում շահույթի մաքսիմալացումը, ծախսերի կրճատումը, հարկերի օպտիմալացումը, բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացումը և ավտոմատացումը, վարկային միջոցների հայթայթման համար ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և այլն:
«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ն ունի բազմապրոֆիլ փորձառություն աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվության մատուցման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, հաշվապահական և հարկային խորհրդատվության և այլ հարցերում, ինչը թույլ է տալիս Ձեզ կայացնելու արդյունավետ որոշումներ:
Մենք Ձեզ կարող ենք օգնել նաև բյուջետավորման, կառավարչական հաշվառման և բիզնեսի համալիր ուսումնասիրության հարցերում: Մեր անձնվեր և պատրաստակամ հարկային թիմը խորաթափանց և օպտիմալ լուծումներ է տալիս ԱԱՀ-ի և շահութահարկի վերաբերյալ:
Մեր հաճախորդների կազմակերպաիրավական ձևերը ներառում են անհատ ձեռնարկատերեր, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ: Այդ ընկերություններին պատիվ ենք ունեցել մատուցել հետևյալ ծառայությունները.
- Շահութահարկի հաշվարկի պատրաստմանն օժանդակություն և խորհրդատվություն
- Ներքին վերահսկողության համակարգերի ներդրում
- Աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ խորհրդատվություն
- Ծախսերի կրճատմանն ուղղված ներքին վերահսկողության միջոցների մշակում
- Բիզնեսի համալիր ուսումնասիրություն
- Կառավարչական հաշվառում
- Հաշվապահական հաշվառման վարում
- Պաշարների գույքագրում, գույքագրման կարգի մշակում, որպես անկախ մարմին՝ գույքագրմանը մասնակցություն և թերությունների արձանագրում
- ԱԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվություն
- Արտաքին և ներքին աուդիտ
- Աշխատավարձի հաշվառում
- Հարկերի պլանավորում
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում