Առողջապահության ոլորտում գործող հաստատություններին ֆինանսական ծառայությունների մատուցումը նպատակաուղղված է հաշվետվողականության և ֆինանսական կայունության բարձրացմանը՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունն այս ոլորտում:
Առողջապահության համակարգն այսօր բնորոշվում է անկախ, ինքնաֆինանսավորվող (խառը ֆինանսավորվող) առողջապահական հաստատություններով, որոնք տրամադրում են ծառայություններ ինչպես վճարովի հիմունքներով, այնպես էլ պետական պատվերի շրջանակում:
Այսօր Հայաստանում գործում է 129 առողջապահական հաստատություն և դեղերի ներմուծմամբ ու արտադրությամբ զբաղվող շուրջ 40 ընկերություն:
Դեղագործության ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսական աճի ռազմավարական ոլորտներից մեկը՝ շնորհիվ արտահանման ծավալների մեծացման իր պոտենցիալի և ներդրումային գրավչության: Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի դեղագործական ոլորտի արտադրանքի ծավալն աճել է՝ 2004 թ. 1 միլիոն ԱՄՆ դոլարից 2014 թ.-ին հասնելով 12 միլիոն ԱՄՆ դոլարի:
Դեղագործական ոլորտի արտադրանքի կեսից ավելին արտահանվում է, և ոլորտի շարունակական աճը ապահովվում է՝ ի հաշիվ եկամուտների աճի, պետական քաղաքականության և միջազգային ստանդարտների ներդրման:
Մեր հմուտ թիմն ունի բազմամյա փորձ այս ոլորտում, որտեղ մեր հաճախորդների պորտֆելը ներառում է Հայաստանի նշանակալի հիվանդանոցներ ու բժշկական կենտրոններ: Մասնավորապես, մենք մասնագիտական ծառայություններ ենք մատուցել հետևյալ սեկտորի բժշկական հաստատություններին՝ օգնելով խրթին հաշվապահական ու հարկային հարցերում.
- Ծննդօգնություն
- Արյունաբանություն
- Սրտաբանություն
- Բժշկական այլ ծառայություններ
- Դեղագործություն
Մենք կարող ենք օգնել Ձեզ հետևյալ հարցերում.
- Աուդիտ
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
- Հարկերի պլանավորում
- Ինքնարժեքի համակարգի ներդրում
- Հաշվապահական հաշվառման վարում
- Խորհրդատվություն
- Աշխատավարձի համակարգի հաշվառում և կադրերի վարում
- Հարկային խորհրդատվության տրամադրում