Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում նորարարությունները, ինչպես նաև դրանց կիրառությունը տնտեսության տարբեր ճյուղերում վերջին տասնամյակներում բնորոշում է համաշխարհային տնտեսության զարգացման կտրուկ աճը: Հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացման գործում իր նշանակալի պոտենցիալը՝ Հայաստանը շարունակում է պահպանել տարածաշրջանում առաջատար դիրք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հայաստանում տեխնիկական աշխատուժի առկայությունը նպաստավոր ներդրումային միջավայր է ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործող տեղական և միջազգային ընկերությունների համար:

Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ընկերությունները հիմնականում զբաղվում են ներկառուցված ծրագրային ապահովումների մշակմամբ և կիսահաղորդիչների նախագծմամբ, ծրագրային ապահովման պատվերների ընդունմամբ և արտապատվիրակմամբ, ֆինանսական ծրագրերի մշակմամբ, մուլտիմեդիայի նախագծմամբ, վեբ ծրագրավորմամբ, տեղեկատվական համակարգերի ներդրմամբ և համակարգերի ինտեգրմամբ:

Այսօր Հայաստանում գործում են շուրջ 380 ՏՏ և հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք միջին հաշվով ապահովում են տարեկան 20% աճ: Չնայած այդ ընկերությունների 90%-ը գտնվում են Երևանում, այդուամենայնիվ Հայաստանի մարզերում դրանց թիվը ևս տարեցտարի ավելանում է՝ շնորհիվ կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման, ինչը կազմում է տարածքային զարգացման ծրագրի մի մասը:

Միայն 2012 և 2013 թվականներին հիմնադրվել են 36 նոր ընկերություն` ստեղծելով գրեթե 360 աշխատատեղ: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին ստեղծվել է շուրջ 1,800 աշխատատեղ:

ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտում ներդրումների համար տրամադրում է մի շարք արտոնություններ օտարերկրյա ներդրողներին` ներառյալ կանոնադրական կապիտալում կատարած ներդրումների գծով հարկային արտոնությունները և ներդրումների կատարման խոչընդոտների բացակայությունը:

«Օտարերկրյա ներդրումների» մասին ՀՀ օրենքով նախատեսվում է, որ օտարերկրյա ներդրումները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:

Ներկայումս նորաստեղծ ՏՏ ընկերությունների համար նախատեսված են նաև մի շարք այլ հարկային արտոնություններ, մասնավորապես՝ նման ընկերությունների նկատմամբ կիրառվում է եկամտային հարկի 10% դրույքաչափ, ինչպես նաև շահութահարկից ազատում:

Մենք տրամադրում ենք բազմապրոֆիլ ծառայություններ ՏՏ ընկերություններին՝ անկախ իրենց չափերից, այդ թվում՝

  • Հաշվապահական և կառավարչական հաշվառում
  • Աշխատավարձի հաշվառում
  • Աուդիտ և հավաստիացման ծառայություններ
  • Հարկային օրեսնդրությանը համապատասխանեցում
  • Միջազգային և տեղական հարկերի պլանավորում
  • Հարկային և մաքսային խորհրդատվություն
  • Ընկերությունների գրանցում

Մենք աշխատում ենք նաև նորաստեղծ ընկերությունների հետ՝ մեր ժամանակը ներդնելով արագ զարգացող և կառավարման ուժեղ համակարգ ունեցող ընկերություններում:

Հաճախորդներ

«ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«Նյուզ Դիփլի» ՍՊԸ

«Սի Ի Թի» ՍՊԸ

«Քոլ Ցենտր Պերֆորմանս» ՍՊԸ

«ՈւայՔաստր» ՍՊԸ

«ՖԼԱԹ ՔԼԱԲ» ՓԲԸ