ՀՀ-ում գյուղատնտեսությունը հսկայական ներդրում ունի տնտեսության մեջ և գյուղական համայնքների տնտեսական գործունեության հիմնական աղբյուրն է: Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան մեկ երրոդը զբաղված է հենց այս ոլորտում:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականին ՀՆԱ-ի 3.4% աճն առավելապես պայմանավորված է եղել գյուղատնտեսության աճով, որը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 19.5%-ը:
Հայաստանի բնակլիմայական պայմանները շատ նպաստավոր են գյուղատնտեսական արտադրանքի մշակմամբ զբաղվող ընկերությունների համար, որոնք առավելապես մասնագիտացած են գինեգործության, բանջարաբուծության և մրգերի աճեցման, ինչպես նաև կաթնամթերքի, մսամթերքի և թռչնամթերքի արտադրության ոլորտներում:
2015 թվականի հունիս ամսվա դրությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվում է 88 ընկերություն, որոնցում ընդգրկված աշխատակիցների միջին ցուցակային թվաքանակը կազմում է 2,540 մարդ: Առևտրային ընկերություններն ապահովվում են գյուղատնտեսական արտադրանքի մոտ 3%-ը, իսկ մնացած մասն արտադրվում է տնային տնտեսությունների կողմից:
«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ-ի հաճախորդները գյուղատնտեսության ոլորտում զբաղվում են և´ կենդանական, և´ բուսական արտադրանքի արտադրությամբ: Մեր թիմն առաջարկում է բազմապրոֆիլ ծառայություններ իր հաճախորդներին, այդ թվում՝ աուդիտ, հաշվապահական հաշվառում, աշխատավարձի հաշվառում և հարկային ծառայությունների մատուցում: